Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակից՝ ես՝ որպես Երեւանի ավագանու անդամ եւ մասնագիտությամբ բժիշկ, կոչ եմ անում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետաձգել Երեւանի ավագանու 19.03.2020 թ. հերթական նիստը, որտեղ ներկա են լինելու աշխատակազմի ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաեւ լրագրողներ։
Կարծում եմ այս շրջանում ռիսկային է փակ տեղերում շփումը եւ դրանից բխող հետևանքները: Առաջարկում եմ կա՛մ հետաձգել նիստը, կա՛մ ապահովել ներկաների առողջական անվտանգությունը, կա՛մ նիստի անցկացման համար ընտրել այլ ձևաչափ:
https://www.facebook.com/mika.manrikyan/posts/2948096601896413