Հետևելով «կորոնավիրուսի» մասին պաշտոնական տեղեկատվությանը, ինչպես նաև կարևորելով հանրային առողջության պահպանումը՝ «Երևան Մոլը» որոշում է կայացնել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է «Երևան մոլի»՝ սոցիալապես բարձր պատասխանատվության սկզբունքներից, ինչպես նաև հանրային ու իր աշխատակիցների առողջության ու ապահովության պահպանման առաջնային կարևորությունից։
«Մեզ համար առաջնային և բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների և վարձակալների անվտանգությունն ու առողջությունը և կոչ ենք անում այլ հանրային վայրերին ևս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար», – իր խոսքում ասաց «Երևան Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։
Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերումը չսահմանափակելու նպատակով։
«Երևան Մոլի» այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը և հատուկ հոգածության միջոցներ կձեռնարկվեն նաև այդ ուղղությամբ։
Կարդացեք նաև
«Երևան Մոլի» վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Եղեք առողջ և պաշտպանված։
Նշենք, որ «Երևան Մոլը» հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում և ընկերությունների խումբը կանխարգելման միջոցառումներ է ձեռնարկում իր բոլոր գործընկերների հետ միասին, որի ամբողջական տեղեկատվությունը նախատեսվում է հրապարակել վաղը՝ ս.թ. մարտի 16-ին։