Լրահոս
Օրվա լրահոսը

Թարխունով թարմացնող աղցան

Մարտ 15,2020 15:00

Այսօր առաջարկում եմ թեթեւ, շատ համեղ եւ թարմացնող աղցանի մի բաղադրատոմս:

Անհրաժեշտ մթերքները

Թարխուն-3-4 կապ

Ընկույզ-15-20 հատիկ

Նռան հատիկներ- կես բաժակ

Թթվասեր- կես բաժակ

Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ

Սեւ պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

Պանիր- 50 գրամ (պարտադիր չէ)

Պատրաստման եղանակը

Թարխունը լավ լվանալ եւ չորացնել: Տերեւներն ազատել ցողուններից, լցնել խորն ամանի մեջ:

Ընկույզը կտրատել, նռան հատիկների հետ միասին ավելացնել թարխունին:

Առանձին ամանի մեջ իրար հետ լավ խառնել թթվասերը, ձիթապտղի յուղը, սեւ պղպեղն ու աղը: Այս թանձրուկը լցնել թարխունի վրա: Եթե ցանկանում եք՝ կարող եք պանիր էլ ավելացնել, բայց պարտադիր չէ:

Լավ խառնեք եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031