Aravot.am-ին հայտնի է դարձել, որ կեսգիշերին ՃՏՊ-ի հետեւանքով Արիաննե Կաոլիի հիվանդանոցում հայտնվելու մասին լուրն անմիջապես փոխանցվել է նրա ամուսնուն՝ Լեւոն Արոնյանին, որն Իսպանիայում է:
Հասկանալի է՝ գրոսմայստերը անմիջապես դադարեցրել է բոլոր ծրագրերը եւ ցանկանում է ժամ առաջ գալ Հայաստան: Խնդիրը, սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պետությունների միջեւ հաղորդակցության բոլոր տեսակների ժամանակավոր դադարեցումն է կամ չվերթների քանակը նվազագույնի հասցնելը:
Բացի դա, գրեթե բոլոր երկրները իրենց սահմաններին կարանտին են հայտարարել եւ ժամանողներին կարող են մեկուսացնել 14 օրով: Այնպես որ, Հայաստան հնարավորինս շուտ հասնելու համար չարթերային չվերթներն էլ վստահելի չեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ