Ընկերներիցս մեկը, որն ապրում է Լոնդոնում, ասաց՝ մեծաքանակ հավաքները արգելվել են, վարչապետը ստիպված է եղել կտրուկ շրջադարձ կատարել:
Լոնդոնի առատ ու զանազան ապրանքներով սուպերմարկետներն այսօր կրկին դատարկ էին եւ ոչ միայն այսօր: Դարակներից բացակայում են սանիտարական ապրանքները, մարդիկ մտածում են՝ բա ի՞նչ կլինի, եթե հանկարծ պատերազմ լինի` սովամահ կլինեն:
Վարչապետն էլ ասել է` շատերս կդիմակայենք սիրելիների կորուստին: Օրվա թերթերն էլ տեղեկացրել են համավարակով վարակված նորածնի մասին, նաեւ այն մասին, որ ոստիկաններն իրավունք ունեն վիրուսակիրներին «վերցնել»:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Առցանց՝ Լոնդոնից