Սիրիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, ընտրությունները, որոնք սկզբնապես պետք է կայանային ապրիլի 13-ին, տեղափոխվել են մայիսի 20: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:
Նշենք, որ այս պահի դրությամբ Սիրիայում նոր տեսակի կորոնավիրոսով հիվանդներ չկան: Մի քանի մարդկանցից վերցրել են թեստեր, որոնց պատասխանը բացասական է եղել:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 149 հազարի, մահացել է ավելի քան 5500 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ