Լոնդոնում այսօր մեկնարկեց Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի առաջին եվրոպական վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հավաքականն այսօր ուներ մեկ մասնակից՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը:
Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ երեք ռաունդում պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Յոզվիկ Մակիջին ու շարունակում է պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ