Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:
Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
- Մնացե՛ք տանը։
- Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից։
- Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը։
- Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է։
- Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս։
- Հաճախակի լվացե՛ք ձեռքերը։
- Առանձնացրե՛ք տնային պարագաները։
- Հյուրեր մի՛ ընդունեք։
- Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան։
- Հերմետիկ փակեք աղբամանը։
- Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը։
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ