Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, որը վերջերս պայմանագիր է ստորագրել Salita պրոումոթերական ընկերության հետ, ԱՄՆ-ի Հինքլեր քաղաքում անցկացրել է իր 11-րդ մենամարտը եւ մրցավարների որոշմամբ միավորներով հաղթանակ տարել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դագուվերտո Ագուերոյի նկատմամբ:
Սա Արամ Ավագյանի 10-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նա մեկ մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ