Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Ռևազյան․ «Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ»

Մարտ 14,2020 22:45

«Հրապարակ» – Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ երեկ երեկոյան Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը լքել է Հայաստանը։ Ճիշտ է՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնումը։ Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։ Նկատենք, որ Դանիայում էլ այդ առումով շատ ապահով չէ, այնտեղ մոտ 600 վարակակիր է հայտնաբերվել, սակայն հավանաբար «սիրուն աղջիկը» հայկական բժշկությանն այնքան չի վստահում, որքան դանիականին։ Դե, ինչ՝ մաղթենք բարի ծննդաբերություն։ Մեր աղբյուրն ասաց, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։

Մեր զանգերին Քաղավիացիայից ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին։

Այս հրապարակմանը անդրադարձել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը․

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց, թե իբր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին գտնվելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», – հայտնեց Ռևազյանը։

Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Տաթեւիկը միանգամայն ճիշտ է ասում։ Վիրուսի հարցում Դանիան չի փայլում։ Իսկ երեխայի ծնուելու վայրը կապ չունի, եթէ ծնողն դանիացի է։

    Տաթեւիկը պարզապէս չի վստահում հայաստանեան բժշկութեանը եւ նախընտրում է դանիականը։ Այսքան բան։

    Լաւ կը լինի Փաշինեանին հարցնէք, թէ ինչու է այսպէս կոչուած «յեղափոխութիւնից» յետոյ բարձրաստիճան պաշտօնեան նախընտրում ոչ հայկականը։

    Իսկ երեխային եւ մայրիկին մաղթենք քաջ առողջութիւն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031