Նոր կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու նպատակով «Տանը մնացե՛ք» հորդորին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հետևում են շատերը։
Մայրաքաղաք Երևանի հյուրընկալ թանգարանները, սրճարանները, ժամանցի ու սպասարկման, ինչպես նաև բազմաթիվ այլ վայրերն այս օրերին փոքրիկ «ընդմիջում» կանեն՝ կրկին հազարավոր մարդկանց հյուրընկալելու սպասումով։