Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի բացասական ազդեցությունը հասարակական կյանքի վրա

Մարտ 14,2020 20:02

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի ` COVID 19- ի տարածմամբ` հասարակական վայրերում նկատվում է մարդկանց թվի նվազում: Aravot.am-ը փորձեց պարզել` արդյո՞ք այս ամենը անդրադարձել է մշակութային վայրերի և  մարզասրահների այցելությունների վրա:

Հարցումների արդյունքում պարզեցինք, որ մշակութային հաստատություններում վերջին 2 օրերին նկատվել է այցելուների թվի նվազում։ Խամաճիկների թատրոնից տեղեկացանք, որ այցելությունների թիվը նվազել է, իսկ վերջին երկու օրվա ընթացքում ներկայացումներ և չեղարկումներ չեն ունեցել։ Նույն իրավիճակն է նկատվել Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնում։ Այստեղից տեղեկացանք, որ այցելուների թիվը խիստ նվազել է։ Տոմսեր վերադարձրել են մարտի 1-ին և 2-ին, իսկ վերջին օրերի ընթացքում չեն ունեցել տոմսերի վերադարձներ։ Իսկ ահա Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը չեղարկել էր առաջիկա ներկայացումները՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ։

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից տեղեկացրին, որ իրենք չեն ունեցել այցելուների թվի պակաս: Այդպիսի պատասխան ենք ստացել նաև Կամերային թատրոնից։ Իրենց պնդմամբ՝ դեռևս այցելուների թվի նվազում չունեն։

Մարզասրահները նույնպես ունեն հաճախորդների թվի պակաս՝ պայմանավորված կորոնավիրուսով։ «Օրանժ ֆիթնես»-ի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ վերջին օրերի ընթացքում ժամային առումով հաճախորդների պակաս է նկատվում։

Իրավիճակը հասկանալու համար կապ հաստատեցինք նաև Grig fitnes club-ի հետ: Այստեղից մեզ տեղեկացրին, որ երեկ` մարտի 13-ին, առավոտվանից նկատվել է այցելուների թվի նվազում, բայց հակառակ այս փաստին եղել են նաև նոր գրանցումներ: Տեղեկացանք նաև, որ անցած 1 շաբաթյա արձակուրդի ժամանակ այցելուների թիվը ավելի շատացել էր:

Կապ հաստատեցինք նաև կինոթատրոնների հետ, պատկերը նույնն էր նաև այստեղ: Երևան մոլից հայտնեցին հետեւյալը. «Մարտի 12- ին և 13-ին նկատվում է այցելությունների անկում, ոչ միայն Երևան մոլում, այլ նաև մյուս հանրային վայրերում, ինչը լիովին տրամաբանական և սպասելի էր, քանի որ մարդիկ խուսափում են մարդաշատ վայրեր այցելելուց»:

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին հայտարարեցին, որ պետք է զերծ մնալ մարդաշատ վայրեր ու միջոցառումներ այցելելուց։

Արեւիկ ՓԱՆՈՍՅԱՆ

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ․Գ․ Այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնեցին, որ ՀՀ ԿԳՄՍՆ և Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մշակութային կենտրոնները, թատրոնները, գրադարանները, մարզադպրոցները և այլն առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031