Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված անձին տեսակցության եկած հոր մոտ թմրանյութեր են հայտնաբերվել

Մարտ 14,2020 19:38

Մարտի 10-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Խ.-ին տեսակցության եկած հորը՝ Վ. Խ.-ին: Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առանձնացված 4 տարբեր փաթեթներում առկա են եղել սպիտակ, փոշենման և ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոտ 4 գրամ քաշով:

Քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները, շարունակելով վերը նշված դեպքով օպերատիվ տվյալների իրացումը, մարտի 13-ին ՀՀ Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են իրականացրել Վ․ Խ․-ի բնակարանում և ավտոտնակում, խուզարկել են նաև նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխած մեքենան։

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերել են մոտ 10 գրամ, իսկ ավտոտնակի խուզարկությամբ՝ մոտ 7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 13-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել քաղաքացի Ա․ Ղ․-ին։ Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթներում առանձնացված 0,71 և 1․47 գրամ քաշերով, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031