«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ո՞նց բացատրենք իշխանություններին, որ «իրադարձությունների զարգացմանը հետևելու փոխարեն դրանց վրա պետք է ազդել գործուն կանխարգելիչ մեխանիզմներով, այլ ոչ թե ինֆանտիլ «Բարև Ձեզ, հուսով եմ լավ եք»-ով, կամ «դատարկ ու մեծամտաբարո դուխիզմով»:
Մի ամբողջ պետական համակարգ գտել է թիրախ իր ձախողման համար, անունն էլ դրել «նշանդրեքի կին»:
Կանխարգելելը, ազդելը այս պարագայում Ձեր պարտականությունն է, պատասխանատվությունը, միակ միսիան: Մի քիչ էլ «հետևեք էդ իրադարձություններին» նույն տեմպով կտեսնեք, թե ո՞նց է այն արդեն ազդելու հենց ձեզ վրա մեծ ու լուրջ ֆինանսատնտեսական ու սոցիալական ԲՈԼՈԼԱՅԻ տեսքով:
Կարդացեք նաև
Արդեն պարզ է, որ մեծ արագությամբ վազում եք Ձեր ոչ կոմպետենտ որոշումների, կամ ավելի ճիշտ դրանց բացակայության էֆեկտի հետևից: Գործողություն անել էր պետք, այլ ոչ թե գործողության իմիտացիա:
Ինքնամեկուսացրեք Ձեր էդ հավաքական «պինցետը»:
Հ․Գ. Հարգանքներս և խոնարհումս մեր բժիշկներին. նրանց քարն առաջիկայում ամենածանրն է լինելու:
https://www.facebook.com/vlad.martirosyan.3/posts/2840658616025550