ՀՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը:
Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները:
ՀՀ Ազգային ժողովի հարգելի այցելուներ, խնդրում եմ մուտք գործեք Ազգային ժողովի շենք միայն ձեզ հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ:
Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին:
Կարդացեք նաև
Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
https://www.facebook.com/photo.php?fbid=2770345363048514&set=a.831198316963238&type=3&theater