Լոնդոնում նորածին երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, երեխայի մայրը, որը ծննդաբերությունից մի քանի օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց թոքաբորբի կասկածանքով, ևս վարակվել է կորոնավիրուսով:
Բժիշկները կնոջ թեստի արդյունքները ստացել են երեխայի լույս աշխարհ գալուց հետո: Ծնվելուց անմիջապես հետո երեխայից ևս թեստ են վերցրել, որի պատասխանը դրական է եղել: Հայտնի չէ՝ երբ է երեխան վարակվել՝ մոր արգանդում, թե ծնվելու ընթացքում: Տեղեկատվության համաձայն՝ նորածինը մեկուսացվել է, իսկ կինը տեղափոխվել է համապատասխան ինֆեկցիոն կենտրոն:
Նշենք, որ մարտի 13-ի տվյալներով Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 798-ի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ