Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սահմանադրությունում փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որը թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահական ընտրություններին: Այժմ փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան, որտեղ հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը քննարկվելու է փակ ռեժիմով, այնուհետև կհանձնվի համառուսական քվեարկության, որից հետո անմիջապես կընդունվի:
Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր Պետդումայի, Դաշնային խորհրդի, ինչպես նաև Ռուսաստանի տարածաշրջանների խորհրդարաններ կողմից:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Պետդումայի նիստի ժամանակ առաջին կին տիեզերագնաց 80-ամյա Վալենտինա Տերեշկովան հանդես էր եկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ժամկետները զրոյացնելու առաջարկով, ինչը հնարավորություն կտա նրան կրկին առաջադրվել 2024թ. նախագահական ընտրություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ