ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյանի իր էջում հայտնում է․
Արցախից ցավալի լուր հայտնեցին. քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը:
Օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ:
Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:
https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10222767248437863
Կարդացեք նաև
Արցախի փոխվարչապետի օգնական Ազատուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մխիթար Աղաբեկյանի կենսագրությունը․
Նա ծնվել է Երևանում 1992թ.-ի դեկտեմբերի 1-ին: Երևանի Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոցն ավարտելուց հետո բիզնես մենեջմենթ է սովորել Տորոնտոյի (Կանադա) Սենեկա համալսարանում, այնուհետև Նիկոսիայի համալսարանում:
Չնայած երիտասարդ տարիքին, իրականացրել է բազմաթիվ բիզնես նախագծեր տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոտուրիզմի ոլորտներում:
Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ՝ «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» (2013թ.), «Գրեյթ Սոլուշիոն» (2017թ.), «Սարտեքս Արմենիա» ընկերություն (2019):
Մխիթար Աղաբեկյանի աշխատանքային մեծ օրակարգում կային մի քանի տասնյակ նախագծեր, որոնք պետք է նպաստեին Հայաստանի և Արցախի տնտեսական կյանքի ակտիվացմանը:
Մխիթար Աղաբեկյանի հիմնադրած բոլոր ընկերություններում նրան հիշում են, որպես պատասխանատու և բարեխիղճ կառավարիչ, բիզնես տաղանդով օժտված անհատականություն, հավատարիմ, հոգատար ընկեր, ազնիվ մարդ:
Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա ֆինանսավորել է մի շարք բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և Արցախում:
2012-2014 թթ.-ին Մխիթար Աղաբեկյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է:
Մխիթար Աղաբեկյանը կյանքով լի երիտասարդ էր, ով մինչև վերջին րոպեն պայքարում էր ապրելու համար, ով շարունակում էր աշխատել և հանձնարարություններ տալ իր աշխատակազմին, նա ոչ մի վարկյան չհուսալքվեց ու չհանձնվեց:
https://www.facebook.com/photo.php?fbid=10158206309888945&set=a.10150349666993945&type=3&theater