ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ եկել են իր և Աննա Հակոբյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու թեստի պատասխանները․ դրանք եղել են բացասական։
ՀՀ վարչապետը նաև արձանագրել է, որ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացին, որի մոտ Հայաստանում առաջինն էր կորոնավիրուս հայտնաբերվել, պրակտիկորեն առողջ է և եթե կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական լինի, ապա նա կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի քաղաքացիական բարձր գիտակցությունը, որի շնորհիվ վարակի տարածման վտանգը հնարավորինս կառավարելի է եղել։
Ավելի մանրամասն՝ քիչ անց։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2232443613729556/?v=2232443613729556¬if_id=1584192314633647¬if_t=live_video