Երեւանի «Թումո» կենտրոնի 3 աշխատակից ինքնամեկուսացվել է եվրոպական երկրներից վերադառնալուց հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:
«Նրանք ցուցաբերել են բարձր ինքնագիտակցություն եւ խնդրել են աշխատանքի չգալ եւ ինքնամեկուսանալ: Այս պահի դրությամբ նրանք դեռ տանն են, ոչ մի առողջական խնդիր չունեն, բժշկի չեն դիմել, սակայն գտնում են, որ պետք է պահպանեն այդ կարանտինային ռեժիմը»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում