Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրաքվեի քարոզչությունը պատեհ առիթ է առկա արատավոր պրակտիկան փոխելու համար․ «Փաստ»

Մարտ 14,2020 13:05

Մի քաղաքացի օրեր առաջ ձայնագրել էր մետրոյում վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկան և զրույցի ընթացքում Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։ Իսկ այդ ձայնագրությունը համացանցում էր հայտնվել, և բուռն քննարկումների տեղիք տվել։ Ու պարզվում է, որ այդ քաղաքացու արարքը դուր չէր եկել «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի անդամներին, որոնք այդ քաղաքացուն ստիպել են ներողություն խնդրել իր հայհոյանքների համար և դրա վերաբերյալ տեսանյութ են տեղադրել համացանցում։

Փաստացի իշխանությունները հայտարարում են իրավական պետություն ստեղծելու մասին, սակայն նրանց հարող տարբեր խմբեր իրավունքի գերակայությանը հակասող գործողություններ են իրականացնում, այդ թվում՝ ճնշումներ գործադրում կամ սպառնալիքներ հնչեցնում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ։

Ճիշտ է՝ վարչապետը Վայքում քարոզարշավի ընթացքում անդրադարձավ այս թեմային՝ անընդունելի համարեց «Հեղափոխության պահապաններ» խմբի արարքը և դատապարտեց այն, բայց դատապարտելը քիչ է, վարչապետը պետք է գործնական հարթության վրա ցույց տա, որ և՛ հայհոյելու ու վիրավորելու մշակույթը, և՛ ինքնադատաստան կամ հաշվեհարդար տեսնելու երևույթներն անընդունելի են իր համար։

Ցանկացած այդպիսի արարքի գնահատականը պետք է լինի իրավապահների կողմից, սակայն եթե վարչապետը ամեն քայլափոխի հետևի իր բառապաշարին, թույլ չտա վիրավորական արտահայտություններ այլոց հասցեին, հրաժարվի թշնամանքի քարոզչություն անելուց և ֆեյքերի ֆաբրիկայի արջի ծառայությունից, ապա այդ դեպքում հնարավոր կլինի առողջացնել երկրում առկա քաղաքական մթնոլորտը։

Եվ հանրաքվեի քարոզչությունը պատեհ առիթ է առկա արատավոր պրակտիկան փոխելու համար, իսկ իշխանությունները դեռևս ժամանակ ունեն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ մի օր հենց իրենք են դառնալու իրենց ցանած թշնամանքի հիմնական զոհերը։ Ու այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան, որպեսզի բարձրանա հասարակության իմունիտետը, և ցանկացած հայհոյանք և արատավոր գործելակերպ մի կողմից անկարող դառնա որևէ օրակարգ թելադրել, իսկ մյուս կողմից՝ պախարակման ենթարկվի հանրության կողմից և այլևս չկրկնվի։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031