Դեռ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Բավրայի անցակետը հատելիս՝ որոշակի կասկածներ են առաջացել երկու օտարերկրացի քաղաքացիների մոտ կորոնավիրուսով վարակված լինելու։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է» վերտառությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այս մասին։
«Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»։
Հիշեցնենք, որ մարզպետը երեկ ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցություն էր անցկացրել՝ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման թեմայով ու հայտարարել, որ մարզում իրավիճակը կայուն է, այս պահի դրությամբ լուրջ մտահոգության օջախներ չկան։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ