Ըստ Aravot.am-ի ունեցած նախնական տեղեկությունների, Հայաստանի հավաքականի մասնակցությամբ Լոնդոնում բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կայանալու է եւ արդեն կատարվել է մասնակիցների վիճակահանությունը:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից և կմրցի Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի հետ։ 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը կմենամարտի լեհ Յոզվիկ Մակիջի հետ։ Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովի (63 կգ) մրցակիցը կլինի Գաբիլ Մամեդով (Ռուսաստան) – Լաշա Գուռուլի (Վրաստան) զույգի հաղթողը։
Մեր մյուս բռնցքամարտիկների մրցակիցներն են. 69 կգ՝ Գուրգեն Մադոյան – Նեկատ Էկինչին (Թուրքիա), 75 կգ՝ Արման Դարչինյան – Սալվադորե Կավալարո (Իտալիա), 81 կգ՝ Գոռ Ներսիսյան – Կառել Հորեյսեկի (Չեխիա), 91 կգ՝ Նարեկ Մանասյան – Ադամ Համոր (Հունգարիա), գերծանր քաշային կարգ՝ Գուրգեն Հովհաննիսյան – Իվան Վերյասով (Ռուսաստան) և Գրիսել Գադֆա (Իսպանիա) զույգի հաղթող։
Կանանց պայքարում 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պայքարը կսկսի իտալուհի Ջորդանա Սորենտինո – գերմանուհի Ուրսուլա Գոդլոբ զույգի հաղթողի հետ մենամարտով, 69 կգ քաշային կարգում Անի Հովսեփյանն էլ կմեկնարկի չեխ Մարտինա Շամորանզովայի հետ մենամարտով։
Կարդացեք նաև
Այսօր՝ մրցաշարի առաջին օրը, հայ բռնցքամարտիկներից ռինգ կմտնի միայն Արթուր Բազեյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ