«Զորավարժությունները կրում էին պլանային բնույթ, այսինքն՝ կոնկրետ ռազմական վտանգ չէին պարունակում: Սակայն դրանք, բացի ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու, ԶՈՒ-ն նոր մակարդակի բարձրացնելու նպատակից, միտված են լինում ուժի ցուցադրությանը՝ հակառակորդին ճնշելու նպատակով:
Սրան զուգահեռ՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է, որ բացի պլանային բնույթից, այս զորավարժություններն իսկապես նպատակ են ունեցել նաև ստուգել հակառակորդի զգոնությունը, ուժ ցուցադրել, ճնշել՝ հետագայում բանակցություններում հնարավոր օգուտներ ստանալու նպատակով»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված միջադեպերին և Ադրբեջանի կազմակերպած զորավարժություններին:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում