Եվրամիությունը վեց ամսով երկարաձգել է անհատական պատժամիջոցները Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ: Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ խորհուրդը որոշել է մինչև 2020 թ. սեպտեմբերի 15-ը երկարաձգել պատժամիջոցները, իսկ պատճառը գործողություններն են, որոնք սպառնում են Ուկրաինայի անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցները ներկայում վերաբերում են 175 ֆիզիկական և 44 իրավաբանական անձանց:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ