Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում թերևս պետք է դիտարկել տնտեսական արտակարգ դրության տարբերակը․ «Ժամանակ»

Մարտ 14,2020 10:17

Կասկածից վեր է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրադրության տնտեսական հետևանքը շատ ավելի լայն է և հետևաբար պահանջելու է թերևս շատ ավելի ընդգրկուն քայլեր ու միջոցառումներ՝ քաղաքացիների համար այդ հետևանքները մեղմելու, ընդհանրապես տնտեսական շոկային իրողություններ թույլ չտալու համար:

Այդ իմաստով, ընդհանուր առմամբ, Հայաստանում թերևս պետք է դիտարկել տնտեսական արտակարգ դրության տարբերակը և այդ դրության մի քանի ռեժիմներ: Ակնառու է, որ պետք է ձևավորվի կառավարություն-բիզնես հաղորդակցության արտակարգ մեխանիզմ, ընդ որում, խոսքը բիզնեսի տարբեր ոլորտների մասին է՝ փոքր, միջին, խոշոր, որովհետև այստեղ երբեմն կարող են լինել շահերի բախման իրողություններ, հետևաբար, ինչպես մի կողմից կարևոր են առանձին քննարկումները՝ կառավարություն-ՓՄՁ և կառավարություն-խոշոր ձեռնարկություններ, մյուս կողմից էլ ընդհանուր՝ որովհետև այստեղ կարող է լինել կոմպրոմիսային լուծումների անհրաժեշտություն:

Անկասկած է, որ ստեղծված համաշխարհային իրավիճակում արդյունավետ են լինելու այն հանրությունները և պետությունները, որոնք կապահովեն համախմբվածության առավել բարձր աստիճան: Այստեղ խոսքն անկասկած առնչվում է նաև բիզնես հանրությանը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031