Մարտի 11- ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը APA- ի դուստր ձեռնարկության` OTS- ի հարթակում հանգամանալից պատասխանեց Ադրբեջանի նախահարձակ շարադրանքին՝ վկայակոչելով նաեւ Դանա Մազալովայի 2020- ի փետրվարի 17- ին «Արմենպրեսին» տված հարցազրույցը, որով լրագրողը վերահաստատել է 1992- ի ապրիլի 2- ի «Նիզավիսիմայա գազետայում» տպագրված Այազ Մութալիբովի տեսակետը, թե Խոջալուն կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը:
Նույն հոդվածում Հայաստանի դեսպանությունը հիշատակում է նաեւ, թե Խոջալուի մասին Ադրբեջանի իշխող ուժի տարածած պաշտոնական դարձած տեսակետից տարբերվող վարկածի համար 2007- ին ազատազրկվել է հետաքննող լրագրող Էյնուլլա Ֆաթուլայեւը, իսկ ՄԻԵԴ- ը 2010- ի ապրիլի 22- ին սույն գործով Ադրբեջանի դատարանի վճիռն անօրինական է համարել՝ պահանջելով լրագրողի անհապաղ ազատ արձակումը:
Ադրբեջանը տարածք է որոնում՝ ոչ միայն հողային, այլեւ՝ տպագիր: Մեր փաստերն արտոնում են նախահարձակ լինել:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում