ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել էր երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին (լուսանկարում):
Ավելի ուշ հակասական տեղեկություններ ստացվեցին Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվածության վերաբերյալ: Տեղական պարբերականը, հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, գրել էր, թե նախագահի մոտ կորոնավիրուսի առաջին թեստի արդյունքը դրական է եղել։ Ավելի ուշ Բրազիլիայի նախագահի ֆեյսբուքյան էջում հաղորդվեց, որ Ժաիր Բոլսոնարուի մոտ COVID-19 կորոնավիրուսի 2–րդ թեստի արդյունքները բացասական են։
ԱՄՆ կատարած այցից հետո կորոնավիրուսով վարակվել էր Բոլսոնարուի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարթենը:
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը ինքնամեկուսացել են Սեւանում, եւ վաղն առավոտյան կորոնավիրուսի վարակի ստուգում են անցնելու:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու տիկինը այսօր ջերմություն չեն ունեցել: Նաեւ մասնագետների եզրակացությունը փոխանցեց, թե վարակվելու հավանականությունը գրեթե զրոյական է:
Մանրամասն՝ ավելի ուշ
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/830360520801043/