Երեք օրից Եկատերինբուրգում մեկնարկելու է շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ հանդիպելու իրավունքի համար պայքարելու են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացիներ Դին Լիրենը եւ Վան Հաոն, ռուսաստանցիներ Ալեքոսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեյենկոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին:
Մրցաշարի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված մրցաշարը հետաձգելու կամ դահլիճում շախմատասերների ներկայության մասին ՖԻԴԵ-ն ու կազմակերպիչները առայժմ վերջնական որոշում չեն կայացրել:
Ավելի վաղ Ալբերտ Ստեփանյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ մրցաշարում հանդիսականի եւ գրոսմայստերների միջեւ շփումը նվազագույն է լինելու, եւ հավելել, որ, բարեբախտաբար, շախմատասերները հավակնորդների մրցաշարին հիմնականում հետեւում են ինտերնետով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ