Իրանում կորոնավիրուսից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Նասեր Շաաբանին: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ զինվորականը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծառայել է 37 տարի: Հիվանդության ընթացքի մասին մանրամասներ չի հաղորդվում:
Նշենք, որ վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 514, ապաքինված հիվանդների թիվը՝ 3529, իսկ վարակվածներինը՝ 11364: Կորոնավիրուս է ախտորոշվել բարձրաստիճան մի շարք անձանց, այդ թվում՝ երկրի փոխնախագահի, 3 նախարարի և Մեջլիսի 23 պատգամավորի մոտ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ