Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում մեկուսացվել է 60 հոգի, ինքնամեկուսացվել` 15

Մարտ 13,2020 22:20

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը` մասնակցությամբ հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների տնօրենների և ոլորտային այլ պատասխանատուների:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերին և համապետական կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներին` խիստ կարևորելով աշխատանքային խմբի միջոցով մարզում դրանց պատշաճ ապահովումը. «Ցավոք սրտի կորոնավիրուսը տարածում գտավ նաև Հայաստանում, և արդեն հայտնի է, որ վարակակիրներից հինգը մեր մարզից են: Շատ եմ կարևորում բոլորիս համակարգված աշխատանքը. ժամանակին օպերատիվ տեղեկատվության փոխանակումը բոլոր հնարավոր կապի միջոցներով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական կազմակերպությունների և համայնքի բնակչության միջև, ինչպես նաև հանրային առողջապահական խորհրդատվությունների տարածումը, պետական և հասարակական, գործընկեր և քաղաքացիական հասարակայնության կազմակերպությունների համագործակցությունը»:

Մարզպետը նշել է նաև, որ, ռիսկի գործոնով պայմանավորված, ՀՀ կառավարության հանձնարարությամբ մարզային և համայնքային մակարդակով կձևավորվեն մասնագիտացված թիմեր, և կապահովվի դրանց պատրաստվածությունը, ինչպես նաև կմշակվի գործողությունների պլան` ռիսկերի հաղորդակցման և համայնքների ներգրավվածության հարցերով:

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերով վարչության պետ Հովհաննես Հարությունյանը, ներկայացնելով մարզում իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, նշել է, որ ձևավորված աշխատանքային խումբը շուրջօրյա աշխատանք է իրականացնում մարզային ենթակայության բժշկական կենտրոնների, ինչպես նաև ոլորտային այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նա թվարկել է իրականացված և շարունակվող միջոցառումները` ընդգծելով.

✔️ Պոլիկլինիկաներին կից մասնագիտական խմբեր են ստեղծվել Արմավիրում, Էջմիածնում, Մեծամորում և Բաղրամյանում,

✔️ Բոլոր բժշկական հաստատությունները, դպրոցներն ու համայնքապետարաններն ապահովվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների ցանկը ներկայացնող պաստառներով,

✔️ Մինչ դասապրոցեսների դադարեցումը բոլոր դպրոցների բուժքույրերին հանձնարարվել էր ուշադրության կենտրոնում պահել գանգատներ ունեցող աշակերտներին, արգելել նրանց հաճախել դպրոց` ապահովելով տնային ուսուցում,

✔️ Համայնքային ենթակայության բուժհաստատություններին հանձնարարվել է պարբերաբար տնայցեր կազմակերպել և համապատասխան տեղեկություն ներկայացնել մասնագիտացված հանձնաժողովներին:

Մարզում կորոնավիրուսով պայմանավորված ընդհանուր դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԱԿ) Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Նաիրա Սարգսյանը` նշելով, որ մարզում այս պահին արձանագրված է կորոնավիրուսով հինգ դեպք, երկուսը` բերովի, երեքը` տեղական:

ՀՎԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենի խոսքով` իրականացված համաճարակաբանական հետազոտություններից պարզվել է վարակակիրների հետ շփված անձանց ցանկը, և անհապաղ ձեռնարկվել են մեկուսացման և ինքնամեկուսացման աշխատանքներ. մեկուսացվել է 60 հոգի, ինքնամեկուսացվել` 15: Ըստ նրա` այս պահին մարզում հիվանդացության նոր դեպքի մասին հաստատված տեղեկություն չկան:

Նիստի ավարտին աշխատանքային խմբին հանձնարարվել է սեղմ ժամկետում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հաստատմանը ներկայացնել հանրապետության մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով կամ դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման և գործողությունների մարզային պլանը:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031