«Ազատություն» ռ/կ. ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել են 42 միլիոն դոլարի չարաշահման քրեական գործին, տեղեկացնելով, որ մինչև այս պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։
«Նկատի առնելով, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին, ուստի մերկապարանոց մեղադրանքներին կանդրադառնանք քարոզարշավից հետո», – «Ազատության» հարցմանն այսպես է պատասխանել Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը։