Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել կորոնավիրուսի կասկածի դեպքում. ստուգումն անցնելու փորձառությունը

Մարտ 13,2020 21:40

Արդեն մի քանի շաբաթ է՝ քույրս ունի սուր հազ և իրեն թույլ է զգում։ Երեկվա դեպքերի ֆոնին արդեն կասկած առաջացավ, թե կարո՞ղ է կորոնավիրուս լինել, քանի որ ախտանիշները համընկնում էին։

Քույրս երկրից դուրս չէր եկել, և մեր իմանալով՝ շփում չէր ունեցել վարակվածների հետ, բայց մինչ այս աշխատել էր սպասարկման ոլորտում, ինչը խորացնում էր մեր կասկածները, որ կարող էր ակամա շփված լիներ վարակվածների կամ վարակակիրների հետ։ Բացի այդ՝ նա ուսանող է, և հազը համալսարանում էլ էր կասկածի առիթ դարձել։

Որոշեցինք հետևել բժիշկների ցուցումներին և առավոտյան զանգահարեցինք Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003։ Կես ժամ, մի քանի զանգ պահանջվեց մինչև մեզ պատասխանեցին։ Պատասխանը հետևյալն էր՝ ախտանշանները համապատասխանում են, խնդրում ենք դիմել պոլիկլինիկա. բոլոր պոլիկլինիկաները արդեն տեղեկացված են։

Բախտներս բերեց, որ մեր տեղամասային թերապևտը այսօր երկրորդ հերթով էր աշխատում։ Առանց հապաղելու պոլիկլինիկա գնացինք, հերթի մեջ 10 րոպե սպասելուց հետո թերապևտը մեզ ընդունեց և միանգամից ուղարկեց Շենգավիթ ԲԿ՝ կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի։

Բժշկական կենտրոնում իրավիճակը մի փոքր ավելի լուրջ էր, աշխատակազմը՝ ավելի զգոն։ Դռներին փակցված էր, որ այցելուների թիվը սահմանափակ է և գործում են մի շարք այլ սահմանափակումներ։ Աշխատակազմը հորդորեց չհետաձգել ստուգումները և նման ախտանիշների առկայության դեպքում անհապաղ անցնել բոլոր ստուգումները։

Ստուգումը և ախտորոշման պատասխանների ստացումը տևեց մոտավորապես կես ժամ՝ առանց որևէ հերթի, և արժեցավ 8000 դրամ։

Կրծավանդակի ռենտգենոգրաֆիայի պատասխանները բացասական էին. քույրս ամբողջովին առողջ է։ Բայց ամեն դեպքում բժիշկը խորհուրդ տվեց կրել դիմակ, ուտել իմունիտետը բարձրացնող սնունդ և պահպանել զգուշավորությունը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031