Ավանդույթի համաձայն, Հունաստանում՝ Հերայի տաճարի մոտակայքում, «քրմուհիները» վառեցին Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի կրակը:
Բացման արարողությանը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածումն աշխարհում շուտով կնահանջի:
Օլիմպիական կրակի առաջին ջահակիրը եղել է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, հույն հրաձիգ Աննա Կորակակինը: Սակայն որոշում է կայացվել, որ կրակի փոխանցավազքը դադարեցվի եւ այն կազմակերպիչ երկրին հանձնվի մարտի 19-ին: Դրանից հետո նախատեսվում է, որ նախապես սահմանված կարգով կրակը կշրջի ամբողջ երկրում եւ օլիմպիական ստադիոն կբերվի ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ