Վանաձորում կորոնավիրուսի թեստավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Քաղաքապետը հայտնեց, որ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են եւ սպասում են թեստի արդյունքներին։ «Իտալիայի քաղաքացին Վանաձորի կարի արտադրամասի օտարերկրացի պատվիրատուի ներկայացուցիչներից է։ Նախօրեին ինքնազգացողությունը վատացել է եւ դիմել է բժշկի։ Մասնակցել է խնջույքի, որից հետո մարսողական խնդիրներ է ունեցել։ 2 թարգմանչի հետ դիմել է բժշկի, նրան կասկածել են կորոնավիրուս. մեկուսացրել են եւ՛ թարգամանիչներին եւ՛ իտալացուն»,- ասաց նա եւ հավելեց, որ իտալացին 2 շաբաթ առաջ է ժամանել Հայաստան։
Նշենք, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: