48 ժամից Ուկրաինան կորոնավիրուսի պատճառով փակում է մուտքն այլ երկրի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված սարսափելի ոչինչ տեղի չի ունենում»,-ասել է նա՝ կոչ անելով ուկրաինացիներին խուճապի չմատնվել:
Դանիլովի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացիները, որոնք արտասահմանում են, հնարավորություն կստանան վերադառնալ հայրենիք: Նա նաև հորդորել է հրաժարվել արտասահմանյան ուղևորություններից և հնարավորության դեպքում սահմանափակել տեղաշարժը նաև երկրի ներսում:
Դանիլովը ճեպազրույցի ժամանակ հայտնել է նաև Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքի մասին: Հիվանդության զոհ է դարձել 71-ամյա կին, որը վերջերս էր վերադարձել Լեհաստանից: Նա Ուկրաինայի երեք քաղաքացիներից մեկն էր, որոնց մոտ ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել էր կորոնավիրուս:
Կարդացեք նաև
Ավելի վաղ կարանտին էր հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում մինչև ապրիլի 3-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ