Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջայ Ջագաթ» քայլարշավը Հայաստանում

Մարտ 13,2020 18:35

«Գործընկերները, որոնք այսօր այստեղ են՝ Հնդկաստանի Ekta Parished և Jai Jagat 2020 շարժումների հիմնադիր  Փութան Վեեթիլ Ռաջագոֆալան և Կանանց շարժման առաջնորդ Ջիլ Քար-Հարրիսը, Հնդկաստանից և Կանադայից դեռևս 2015 թվականին այստեղ են եկել, և Վրաստանի հետ միաժամանակ ստեղծել են «Գանդի»-ի հիմնադրամը, որի նպատակն էր 2020 թվականին իրականացնել այս քայլարշավը, մեր հիմնական գործընկերներն են՝ «Հոդված 3» ակումբը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի հետ դեռևս մինչ հեղափոխությունը մեր գործընկերները հանդիպել էին և քայլարշավը և ոչ բռնի մեթոդները, որպես դրական փոփոխությունների հասնելու ուղղի քննարկվել էր». «Հոդված» 3 ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ, Վրաստանում հիմնադրված «Ալիք մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը:

Հնդկաստանի Ekta Parished և Jai Jagat 2020 շարժումների հիմնադիր  Փութան Վեեթիլ Ռաջագոֆալան նշեց, որ քայլարշավը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից և ավարտվելու է 2020 թվականի սեպտեմբերին՝ Ժնևում: Այն ներառում է աշխարհի 10 պետություն և պատրաստվում է անցնել շուրջ 14 հազար կիլոմետր ճանապարհ: Քայլարշավի հիմնական և կարևոր ուղերձներից մեկը նվիրված է Գանդիի 150-ամյակին, և նպատակն է տարածել Գանդիի խոսքը և նրա արժեքները:

«Կարևոր դիտարկումներից մեկը, որ կցանկանամ կատարել դա ոչ բռնի կառավարումն է, որ տեսել ենք համայնքներում, որ տեսել ենք նաև դպրոցներում՝ հանդիպելով համայնքի, դպրոցների ղեկավարների հետ, որը չափազանց կարևոր ենք համարում, և նաև վերահաստատել այն որ մեր կողմից կոչ ենք արել, որպեսզի Հնդկաստանը պաշտոնապես ճանաչի հայոց ցեղասպանությունը». ասաց Կանանց շարժման առաջնորդ Ջիլ Քար-Հարրիսը:

Հ.Գ «Ջայ Գագաթ 2020-ի հայտարարությունը՝ Հաշվի առնելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, «Ջայ Գագաթ» քայլարշավը ժամանակավորապես դադարեցնում է իր միջոցառումները Հայաստանում:

Քայլարշավի հետագա ընթացքի վերաբերյալ որոշումները կկայացվեն ելնելով առաջիկա զարգացումներից, Հայաստանի կառավարության հետ համաձայնեցված ընթացակարգով:

 

Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031