Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրաքվեի քարոզարշավն ամենաշատը լուսաբանում է «Արմնյուզ», ամենաքիչը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը. մշտադիտարկման արդյունքներ

Մարտ 13,2020 17:59

Հանրաքվեի քարոզարշավն ամենաշատը լուսաբանել է վերգետնյա հեռարձակող լրատվամիջոցներից «Արմնյուզը», ամենաքիչը՝ «Արմենիան»:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով փետրվարի 17-ից մարտի 4-ը իրականացված իրենց մշտադիտարկման արդյունքները, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Մշտադիտարկել ենք ութ վերգետնյա հեռարձակվող հեռուստաալիքներ, որոնցից 6-ը համապետական և ոչ համապետականներից՝ մայրաքաղաքը և դրա շուրջ որոշ տարածքներ ծածկող լրատվամիջոցներն ենք ընտրել, որոնք ըստ մեր նախնական վերլուծության՝ առավել մեծ ուշադրություն են դարձնում հանրաքվեի քարոզչությանը՝ «Արմնյուզը», «5-րդ ալիքը», որոնք առավել մեծ ուշադրություն են դարձնում քաղաքական թեմաների լուսաբանմանը: Մենք ընտրել ենք երեք թեմատիկ կատեգորիաներ, որոնք արդիական են: Առաջինը, թե ինչպես է գնահատվում լրատվամիջոցների խողովակով նպատակահարմարությունն ու հանրաքվեի օրինականությունը, երկրորդը՝ բալանսը «ոչ»-ի և «այո»-ի միջև և երրորդը, թե ինչպես է գնահատվում բուն հանրաքվեի կազմակերպումը»:

Խոսելով մշտադիտարկման արդյունքների մասին՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «Ակնհայտորեն ավելի շատ է լուսաբանվում բացասական վերաբերմունքը հանրաքվեի նկատմամբ: Նպատակահարմարության և օրինականության առումով ավելի շատ բացասական տեղեկություններ կան տարածվող, քան դրական: Դա աննախադեպ երևույթ է մեր հանրաքվեների պատմության ընթացքում, քանի որ սովորաբար այո-ն և հանրաքվեի նպատակահարմարությունն ավելի ծավալուն լուսաբանում էին ստանում»:

Մշտադիտարկվող լրատվամիջոցները Բորիս Նավասարդյանը բաժանեց երեք խմբի՝ առավել ակտիվ լուսաբանողների խումբ, որում են Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքը», «Երկիր մեդիան» և «Արմնյուզը»: Բորիս Նավասարդյանը մանրամասնեց. «Արմնյուզը» բոլորից շատ է լուսաբանել՝ հաշվի առնելով լրատվամիջոցի պրոֆիլը: Հանրայինի «Առաջին ալիքով» և «Երկիր մեդիայով» բավականին լավ լուսաբանում էր գնում: Առաջին ալիքը կարողացավ ամբողջությամբ ներկայացնել տարբեր տեսակետներն ու մոտեցումները, «Երկիր մեդիայի» դեպքում կար խնդիր, որ «այո»-ի կողմնակիցները հրաժարվում են գնալ բանավեճերի, ուստի խնդիր ունեն հավասարակշռված լուսաբանման հարցում: Երկրորդ խմբում՝ «Հինգերորդ ալիքը», «Կենտրոնն» ու «Շանթն» են, որոնք ոչ քիչ, ոչ շատ են լուսաբանել հանրաքվեի քարոզչությունը: «Շանթի» դեպքում երևում է այն, որ ակնհայտորեն փորձում է չեզոք լինել: Իսկ քիչ լուսաբանողների խմբում են «Արմենիան» ու Հ2-ը»:

Ըստ մշտադիտարկման՝ ամենաշատը լուսաբանվում են արտախորհրդարանական ուժերը, առանձին քաղաքական գործիչներ, երկրորդ տեղում է «այո»-ի կողմը, երրորդում՝ ՀԿ-ները, հանրության ներկայացուցիչները և հետո միայն «ոչ»-ը: Իսկ խորհրդարանական կուսակցություններից առավել շատ լուսաբանվել են «Իմ քայլն» ու ԲՀԿ-ն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031