Հայաստանի Հանրապետության քաղաքացին կրակ է բացել Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկում: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, դեպը տեղի է ունեցել մարտի 11-ին, այժմ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Նախնական տվյալներով՝ տղամարդը վեճից հետո մարմնական վնասվածքներ է հասցրել մի քանի քաղաքացու, որից հետո մի քանի անգամ օդ է կրակել ատրճանակից և հեռացել է դեպքի վայրից ավտոմեքենայով: Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է, նախնական տվյալներով, տրավմատիկ ատրճանակի փամփուշտներ:
«Այսօրվա դրությամբ պարզվել է հավանական հանցագործի ինքնությունը, վերջինս 33-ամյա Հայաստանի քաղաքացի է: Ավտոմեքենան հայտնաբերվել է Կրասնոդարի բնակավայրերից մեկում: Ստուգումների արդյունքում իրավական որոշում է կայացվել»,-մեջբերում է պարբերականը ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ