Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 5-ի հանրաքվեն կարող է հետաձգվել միայն արտակարգ դրության հաստատմամբ. Արամ Վարդեւանյան

Մարտ 13,2020 17:19

Հայաստանում թագավարակի (կորոնավիրուսի) տարածման հետ կապված երեկվանից կրկին հանրային եւ քաղաքական շրջանակներում ակտիվացել են ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն չեղարկելու մասին խոսակցությունները:

Aravot.am-ը սահմանադրագետ Արամ Վարդեւանյանից հետաքրքրվեց`հանրաքվեն չեղարկելու իրավական որևէ ընթացակարգ գոյություն ունի՞: Մեր զրուցակիցն ասաց, որ հանրաքվեն հետաձգելու միակ իրավական մեխանիզմը արտակարգ դրությունն է, քանի որ արտակարգ դրության ժամանակ որեւէ նման հանրային միջոցառումների, այդ թվում` ընտրությունների կամ ընտրական իրավունքի հետ կապված գործողությունները, ինչպես սահմանում է Սահմանադրության 208 հոդվածը, որը վերաբերում է հանրաքվե անցկացնելու արգելքին, նախատեսում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվեն չի անցկացվում:

«Արդյոք համաճարակը ինքնին կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն պանդեմիա որակված վիրուսը բավարա՞ր կլինի արտակարգ դրություն հայտարարելու համար. սա, իհարկե, արդեն կարելի է ասել իշխանության կողմից կայացող որոշման տեսակներից է: Բայց ինքնին Սահմանադրությունը արգելում է` արտակարգ դրության ժամանակ հանրաքվեի անցկացումը»:

Հետաքրքրվեցինք, իսկ, եթե պարզապես իշխանությունում քաղաքական որոշում ընդունվի հանրաքվեն հետաձգելու մասին, դա կարո՞ղ է հիմնավոր լինել, թե դա նույնպես անօրինական, հակաիրավական կդիտվի: «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը, ըստ էության, մեխանիզմներ չի նախատեսվում, բայց մյուս կողմից, նման համաճարակային վիճակների, մեր հանրաքվեների կամ ընտրությունների անցկացման ժամանակահատվածներում, փորձ չի եղել: Հետևաբար այն, որ օրենքը նման մեխանիզմ չի նախատեսում, նաև, միգուցե դրա կանխատեսման կամ նման փորձի բացակայության արդյունքն է: Դա կարող է նաև հենց հրատապ կամ արտահերթ օրենսդրական փոփոխության առարկա հանդիսանալ: Հետևաբար, այստեղ, եթե նայում ենք ավելի կարճ` Սահմանադրությունը նախատեսում է արտակարգ դրության մեխանիզմ, որպես այդպիսին, հանրաքվեի չանցկացնելու հետ կապված: Բայց սա, իհարկե, կրկին իշխանությունների կողմից հնարավոր կայացվող որոշումներից մեկն է»:,- ասաց մեր զրուցակիցը`օրինակ բերելով, որ ԱՄՆ-ում արտակարգ դրություն հայտարարվեց, որոշ նահանգներում նույնիսկ շատ ինտենսիվ ռեժիմով. «Սա իշխանության գնահատման հարց է: Ես այդ առումով զուտ իրավական տեսանկյունից կարող եմ ասել`արտակարգ դրությունն ինքնին բացառում է հանրաքվեի անցկացումը: Իսկ հնարավոր հետաձգելու կամ նման այլ մանրամասները, դրանք բոլորը պետք է սահմանվեն օրենքով: Օրենքներում նման մանրակրկիտ կարգավորումներ չկան, բայց դրանք նաեւ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող են նաեւ քննարկման առարկա դառնալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031