Էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով վեցերորդ ենթակոմիտեի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 11-ից 12-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը ԵՄ «Կանաչ համաձայնագրի» համատեքստում, որի նպատակն է մինչև 2050 թվականը՝ Եվրոպան դարձնել ածխածնի չեզոք մայրցամաք: Ենթակոմիտեի կողմից արձանագրվել է առաջընթաց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ԵՄ չափանիշների մոտարկման ուղղությամբ՝ ենթակոմիտեի տիրույթում ընդգրկված ոլորտներում, այդ թվում այն ոլորտներում, որտեղ նախատեսվում է խորացնել համագործակցությունը ԵՄ տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով: Կորոնավիրուսի ներկա համաճարակի պատճառով հանդիպումն անցկացվեց Երևանի և Բրյուսելի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով։
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ԵՄ կողմը ղեկավարում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Այս տարի առաջին անգամ ենթակոմիտեի հանդիպմանը հաջորդեցել են ԵՄ-Հայաստան ավելի խորացված փորձագիտական խորհրդակցություններ՝ ըստ 2019 թվականի նոյեմբերին ԵՄ-Հայաստան Գործընկերության հանձնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության: Նշյալ առաջին խորհրդակցություններն անցկացվել են օդի և ջրի որակի թեմատիկ ուղղություններով:
Հայաստանում Եվրոպական միություն