Արցախի «Արդարություն» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը մարտի 12-ին հայտարարեց, որ ընտրապայքարում տեղի են ունենում վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ:
Նախագահական ընտրապայքարում որպես թեկնածու առաջադրված`«Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը նշեց, որ նման տեղեկատվություն իրենց շտաբում դեռեւս չեն ուսումնասիրել, այս պահին էլ նախընտրական հանդիպումների է. «Մենք էլ ենք նման հայտարարություններ արել հրապարակային ելույթներում: Դա երկար զրույց է: Կանդրադառնանք, թե դա ինչ մեխանիզմով է լինում»:
Բալասանյանը նշել էր, որ մրցակիցների հետ հարցը քննարկել է եւ նրանց հրավիրել խորհրդակցության: «Չենք ստացել նման առաջարկ»,-հայտնեց Հայկ Խանումյանը:
Բալասանյանը նաեւ շեշտել էր, որ խոսել է նախագահ Բակո Սահակյանի հետ եւ արձանագրել, որ պառակտված հասարակություն ունենալը կարող է ճակատագրական լինել: Այս բնորոշման վերաբերյալ էլ մեր զրուցակիցն ընդգծեց. «Չեմ կարծում, որ պառակտվածություն կա, պարզապես մրցակցությունն է մեծ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ