Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատի էլ քարոզարշավ չանես». քաղաքացիներն արձագանքում են վարչապետի ուղիղ եթերին

Մարտ 13,2020 16:14

ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան հեռարձակմամբ դիմեց քաղաքացիներին ու կոչ արեց յուրաքանչյուրն անձնական պատասխանատվությամբ մոտենա կորոնավիրուսով վարակվելու վտանգին:

Քաղաքացիները, ինչպես նախկինում, այս անգամ էլ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել նրա ուղիղ եթերի ներքո: Օրինակ՝ մի օգտատեր մտահոգվել է, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսով հիվանդ է, իսկ Աննա Հակոբյանը հանդիպել է նրա տիկնոջ հետ:

Մյուսն էլ պահանջում է. «Վարչական տույժի ենթարկել հիվանդ կամ հաշվառված և ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ չունեցող անձանց։ Մեզ միայն դա կարող է ստիպել հետևել կարգապահությանը»:

Մեկն առաջարկ է արել. «Սրանից հետո ոչ մի պաչիկ, այգիներում էլ ոչ մի գզվռտոց», մյուսը զայրացել է. « Իսկ տրանսպորտում իրար բերան մտած գնա՞լը… Նշանդրեքի էֆեկտ է, էլի»:

Մի քաղաքացի վարչապետի ուղիղ եթերի տակ գրում է. «Էնքան պարզ բաներ չարեցիք, որ հիմա անիմաստ է հորդորով պաշտպանվելը, պետք չէր հորդորել, մի ինքնաթիռ մարդու պետք էր մեկուսացնել։ Էդ մարդիկ եկել էին, որ Ծաղկաձոր տանեիք, չտարաք` իրենք էլ նշանդրեք գնացին»:

Մեկ ուրիշը հանրաքվեին՝ ԱՅՈ է ասել, կորոնավիրուսին՝ ՈՉ:

Մի կին նկատում է. «Մենակ հայ տղամարդիկ են իրար պաչում, որը շատ տհաճ է ու ամոթ»:

Էջմիածնի դեպքին էլ անդրադարձ կա. «Թող հարսին էլ մեկուսացնեն, ոնց էլ չլինի սկեսուրը համբուրած կլինի»: Մեկն էլ հեգնում է. «Բա Սերժի վախտ խի՞ չկար կորոնավիրուս»:

Մի օգտատեր մտահոգված է վարչապետի առողջությամբ. «Խնդրում ենք սահմանափակեք ձեր շփումները մարդկանց հետ։ Չենք ուզում մեր վարչապետը կորոնավիրուսով վարակվի։ Սա նաև ազգային անվտանգության հարց է»։

Մի օգտատեր գրել է. «Էս ՀՀԿ-ն է սարքել, որ ժողովուրդը չգնա «Այո» քվեարկի»:

«Հիմա էդ կորոնավիրուսի չինականն է լավը, թե՞ իտալականը»,- հեգնել է եւս մեկը:

«Ասենք ինքնամեկուսացվենք, բա մեր վարկերը ով է փակելու»,-հետեւել է մեկ այլ մտահոգություն:

«Բա ինչի համար ժողովրդին հավաքեցիք եւ քարոզարշավ արեցիք»,-հարց է տվել մի քաղաքացի: «Յաաա, արդեն համաճարակային վտանգ է անունը, բա նախարարդ ասում էր վտանգավո՞ր չի»,- մեկ ուրիշն է հարցրել:

«Աշխատի էլ քարոզարշավ չանես»,-խորհուրդ է տվել մեկ ուրիշը: Կան օգտատերեր, որոնց ձեւակերպմամբ, վարչապետը «կայֆավատ» է լինում մարդկանց վրա՝ երբ որ հորդորում է ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներին մասնակցելուց եւ միաժամանակ՝ կազմակերպում հանրահավաքներ:

«Սխտոր կեր դուխովկի մեջ դրած, դուխով ջան»,- գրել է մի քաղաքացի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031