Կորոնավիրուսի եւս 2 դեպք այսօր հաստատվեց: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին Էջմիածնում կորոնավիրուս ունեցող մի պացիենտի հետ շփում ունենալու պատճառով, երկու դրական հաստատված թեստ ունենք: Այս պահին նրանք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն»,-ասաց Թորոսյանն ու նկատեց՝ դարձել է ախտանիշ՝ ջերմությունը բարձրանում է, ինչ-որ ժամանակ հետո իջնում նորից»: Նա նաեւ ասաց, որ այդ անձանց ընտանիքների անդամներն արդեն մեկուսացված են, հիմա նաեւ փորձում են պարզել՝ մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ:
«Այսինքն՝ այս պահին Հայաստանում կա 8 հաստատված դեպք, նրանցից 5-ը նույն խմբից են եւ, սա իհարկե վատ է, բայց համաճարականաբանական առումով տեսակետից ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը: Հետեւաբար՝ կարող եմ փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են, ոչ թե 8»:
Նախարարը վստահեցրեց.«Այսօր հաստատված երկու դեպքը նույն շրջանակից է, ինչ նախկին 3 դեպքը, այսինքն՝ առաջնակի պացիենտով և նրանից վարակված 4 անձով: Հետևաբար դրանք կարող ենք համաճարականաբանական տեսանկյունից 1 դեպք համարել, եւս երեք դեպք, որոնցից մեկի մասին հայտնի էր դարձել մարտի 1-ին, եւս 2-ի մասին՝ երկու օր առաջ»:
Կարդացեք նաև
Մարտի 1-ից 31 մեկուսացված պացիենտներին նորից են թեստավորել, երեկոյան պատասխանները կհայտնեն:
https://www.facebook.com/336154206570851/videos/193000531991340/
Նելլի ԲԱԲԱՅԱՆ