Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Կարանտինային ռեժիմի մեջ մտնելուն զուգընթաց` տնտեսությունը պետք է համապատասխան վերափոխումների ենթարկվի

Մարտ 13,2020 15:42

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան հեռարձակմամբ խոսել է այն մասին, որ վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով:

«Ինձ Վանաձորից քաղաքացի է դիմել, որը լուսանկարիչ է եւ փոքր բիզնես ունի: Մարդը դպրոցում նկարում է, եւ աշակերտների վինետկաներ պատրաստելու համար վարկ է վերցրել: Մարդն ասում է` դպրոցները փակվել են, ես այդ լուսանկարները չեմ կարող անել, հիմա վարկիս օրը մոտ է, եւ իմ ակնկալվող եկամուտը չեմ ստանալու:

Կամ տարբեր մարդիկ վարկով ավտոմեքենա էին գնել, զբոսաշրջիկներին այստեղ-այնտեղ էին տանում, որ գումար աշխատեն, բայց հիմա չեն կարող… Նույնը փոքր հյուրատները, սննդի կետերը, ռեստորանները եւ այլ բիզնեսներ, որոնք չեմ ուզում թվարկել: Բազմաթիվ զանգեր եմ ստանում: Երկիրը կարանտինային ռեժիմի մեջ մտնելուն զուգընթաց` ուզենք, թե չուզենք, տնտեսությունը պետք է համապատասխան վերափոխումների ենթարկվի, եւ դրա արդյունքում նաեւ ես չէի ուզենա, որ որեւէ մեկը բանկերում հայտնվեր «սեւ ցուցակում», որովհետեւ պարտաճանաչ վարկեր վճարող մարդիկ, որոնք բիզնեսներ ունեն, վերցրել են վարկեր, հիմա խնդիր են ունենալու»,-ասաց Մարուքյանը:

Նա հայտնեց, որ գրություն է պատրաստել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի անունով, եւ նպատակն այն է, որ ԿԲ նախագահը ԿԲ խորհրդի հետ միասին քննարկի հարցը, եւ Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին, վարկային ունիվերսալ տարբեր կազմակերպություններին հորդորի լուծումներ գտնել, որ առնվազն երեք ամսով բիզնես բնույթ կրող վարկերի տոկոսների մարումը սառեցվի:

«Մարդ կա, մի բնակարան ունի, դա է գրավ դրել, մյուսը մի բուռ ոսկի ունի, դա է դրել… մարդիկ տարբեր ձեւերով վարկեր են վերցրել, որոնք պետք է մարվեին, բայց եթե օրը գա չվճարեն, տույժ-տուգանքներ կլինեն, վարկը կսկսի ուռչել, կգնան մարդկանց տարածքների բռնագանձում կանեն: Որպեսզի խուսափենք այս խնդրից, իսկ միանշանակ պետք է խուսափենք, դրա համար շատ արագ պետք է այս խնդիրը լուծվի: Մարդիկ արդեն խուճապի մեջ են հայտնվել, կյանքը սկսել է այլ ռեժիմով շարժվել…»,-շեշտեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

Նա հավելեց, որ վրացական բանկերն արդեն 3 ամսով հետաձգել են վարկերի մարումը, եռամսյա արտոնություն են սահմանել, ԱՄՆ-ում եւս միջոցներ են ձեռնարկել, որպեսզի միջին ու փոքր բիզնեսը չտուժի:

Էդմոն Մարությանն ասաց, որ ակնկալում է հարցի արագ քննարկում, խնդրի կարգավորում եւ դրական որոշման կայացում:

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/165044001157170/

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031