«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի, այսուհետ՝ հիմնադրամ, կողմից 21.03.2018 հրապարակված 2017 թվականի գործունեության հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը 10.003.000 ՀՀ դրամ է ծախսել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների և օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման վրա:
«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կամ այլ փաստաթղթերում չկան «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի միջոցներով կամ նրա կողմից համապատասխան վերանորոգումների վերաբերյալ տվյալներ:
Հիմնադրամը խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
Հիմնադրամը խախտելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ որպես իր ապրանքային նշան օգտագործում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» շենքի պատկերը:
Կարդացեք նաև
Վերոգրյալից ելնելով՝ խնդրում ենք «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն օժանդակելու նպատակով միջոցներ չտրամադրել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամին:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն