Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 13,2020 13:45

Հանրապետության տարածքում՝

Մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 13-ի և 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում են տեղումներ։

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.0°(2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -13.1°C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.3°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Աշնանացան ցորենի 2019-2020 թթ. ձմեռման ընթացքում վնասվածության գնահատում

Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների (ցանքից մինչև վեգետացիայի վերսկսում) ինչպես նաև կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում աշնանացան ցորենի ոռոգվող ցանքատարածություններում վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 6-10%, իսկ լեռնային շրջանների անջրդի դաշտերում՝ 60-80%։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել