Լրահոս
Օրվա լրահոսը

«Մյունխենում Փաշինյանը ոչինչ չասաց՝ կրկնելով այն անհեթեթությունը»

Մարտ 13,2020 15:00

«Շատ մեծ ցավով եմ ասում, որ այդ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիրքեր չուներ, դա մեր ամոթն էր՝ համազգային ամոթն ու խայտառակությունը»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիւեի միջեւ քննարկմանը՝ ասաց 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Նա կարծում է, որ բարձրաձայնված բոլոր հարցերի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը ոչ կոմպետենտ արձագանքներ է տվել՝ պատմությունից սկսած. «Արցախյան հիմնախնդրին բացարձակ չէր տիրապետում, գերակայություններն էլ չգիտի, կամ ձեւ է անում, թե չգիտի: Սա իմ կարծիքը չէ, այլ եվրոպական փորձագետների անկախ շրջանակների պատկերը:

Եթե Ալիեւը հստակ հայտարարեց դիրքորոշումը, ապա Փաշինյանը ոչինչ չասաց՝ կրկնելով այն անհեթեթությունը, թե հակամարտության լուծումը պետք է բավարարի, Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին»:

Կարդացեք «Առավոտ» օրաթերթի 13.03.2020 համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031