Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «ՁորաՀԷԿ»-ի գործով առերեսվել է ՊՆ երկու աշխատակիցների հետ, ովքեր գործով ունեն վկայի կարգավիճակ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ տեղեկություն չունի՝ նրանք այժմ էլ աշխատում են ՊՆ-ում, թե ոչ։
– Նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ի՞նչ է դրել, նրա դեմ ցուցմունք կա՞։
– Չէ, որեւէ ցուցմունք պարոն Օհանյանի դեմ չկա, պարզապես քանի որ «ՁորաՀԷԿ»-ի բաժնետոմսերը մինչ դրա մասնավորեցումը ՊՆ-ի կառավարմանն են հանձնված եղել, դրա համար պարոն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Ընդամենը դա է, պարոն Օհանյանի առնչությունը ձեւական է եղել, նա ոչ մեկի հետ ոչ հանդիպել է, ոչ նախաձեռնել է այդ գործընթացը, նախաձեռնողը այլ նախարարություն է եղել, եւ պայմանագիրն էլ կնքվել է Կառավարության որոշման հիման վրա։
– Որո՞նք են լինելու Ձեր հաջորդ գործողությունները, բողոքարկելու՞ եք մեղադրանք առաջադրելու որոշումը։
Կարդացեք նաև
– Հիմա սպասողական վիճակում ենք. առերեսումներից հետո ենթադրում էինք, թե գուցե քննչական մարմինն ինքը գործը կարճի։ Դրանից բացի, ես փաստաբանական հարցումներ էի արել, հիմա որոշակի նյութեր ենք ուսումնասիրում, չեմ կարող բացահայտել, թե ինչի հետ կապված, բայց ամեն դեպքում, բաներ կան, որ ակնհայտ ճչացող են մեղադրանքի անհիմն լինելու իմաստով։ Պետք է փորձեմ նաեւ ցույց տալ, որ նշվածը կարծես ողջամիտ գումար է եղել, թեպետ ասում ենք, որ դա մեզ հետ կապ չունի, բայց պարոն Օհանյանին մեղադրանք առաջադրելով՝ ստիպում են, որ իր պաշտպանական թիմը փորձի նաեւ դա հիմնավորել։
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում