Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան. Արցախի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել ուսումնական գործընթացը

Մարտ 13,2020 12:52

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ, թե Հայաստանի և Արցախի իշխանություններն ինչ են  մտածում կորոնավիրուսի տարածման մասին, բայց ակնհայտ է, որ վիրուսի կայծակնային տարածման պարագայում երկու կառավարությունների ձեռնարկած միջոցառումները  բավարար չեն:

Առողջ և անվտանգ կյանքի ապահովման համար պատասխանատու անձանց ոչ կոմպետենտության  և թեստերի բացակայության  պարագայում, կոչ եմ անում մեր երկու պետությունների քաղաքացիներին ցուցաբերել բարձր ազգային գիտակցություն: Վատ զգալու, շնչառության հետ դժվարություններ ունենալու, ջերմության, մարմնում թուլության և ցավերի, չոր կամ այլ ձևի հազի դեպքում ինքնամեկուսացվել՝ նախօրոք ձեռք բերելով անհրաժեշտ դեղամիջոցները և ուսումնասիրելով վիրուսի դեմ պայքարելու միջոցները: Ակնհայտ է, որ հայկական առողջապահական համակարգը չի կարողանալու ադեկվատ ձևով պատասխանել վիրուսի ակտիվացմանը, ինչը վտանգ է սպառնում մեր շրջապատի մարդկանց կյանքերը խլելուն:

Դուք պետք է պատրաստ լինեք ամենատխուր արդյունքներին, բայց միաժամանակ չընկճվել, այլ դրսևորել բարձր գիտակցություն և հետևողական լինել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին՝ դրանով իսկ մաքսիմալ նպաստելով կորոնավիրուսի տարածման նվազեցմանը:

Արցախի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել ուսումնական գործընթացը երկրի մանկապարտեզներում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եթե իշխանությունը նման որոշում չընդունի, կոչ եմ անում ամբողջ բնակչությանը գործադուլ հայտարարել մանկապարտեզներում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում և հրաժարվել մարդկանց զանգվածային հավաքույթներից: Դա անհրաժեշտ է ձեր և ձեր հարազատների կյանքի ապահովման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031